Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

«Նեմեսիսի» արձանը ապամոնտաժելու որոշումը ստորագրել ա Ռոբերտ Քոչարյանը, 2007 թվականին

«Նեմեսիսի»  արձանը ապամոնտաժելու  որոշումը ստորագրել ա Ռոբերտ Քոչարյանը, 2007 թվականին
10.05.2023 | 11:12

Շուկա մտա այն պահին, երբ տնօրենը բացատրական աշխատանքներ էր տանում վաճառողների շրջանում.

- Այս օրերին շատերը կփորձեն ձեր միտքը պղտորել, բայց դուք միշտ իմացեք, որ «Նեմեսիսի» արձանը ապամոնտաժելու որոշումը ստորագրել ա Ռոբերտ Քոչարյանը, 2007 թվականին:

Կանաչի վաճառողներն անեծքների տարափ տեղացին, իսկ սոխ վաճառողը ցասումով մի մեծ սոխ վերցրեց, ուզեց ապահովիչը քաշել ու շպրտել, բայց ժամանակին գլխի ընկավ, որ ձեռքինը ոչ թե նռնակ է, այլ սոխ, ու չարացած նայեց նուռ վաճառողին: Նուռ վաճառողը ըստ երևույթին Ագրարային համալսարանի դիպլոմ ուներ, ուստի իր նռներն ու նռնակները քոռուփուչ անելու փոխարեն կասկածանքով հարցրեց.

- Բայց էն ժամանակ էդ արձանը կա՞ր:

- Դա կարևոր չի, դրանք գիտեին, որ մենք էդպիսի արձան ենք դնելու, ու էն գլխից ստորագրեցին:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6632

Մեկնաբանություններ